Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 16-ին պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Հեյդար Ալիեւ» օդանավակայանում, որտեղ ծածանվում են երկու երկրների պետական դրոշները, հյուրի պատվին պատվո պահակ է շարվել, գրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Վրաստանի վարչապետին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը, արտաքին գործերի փոխնախարար Սամիր Շարիֆովը, Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Ղուլիեւը, Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն եւ այլ պաշտոնական անձինք։