Արաբական երկրների լիգան մտադիր է Սիրիայի դեմ «խիստ միջոցների» դիմել, նոյեմբերի 12-ին, արաբական երկրների ԱԳ նախարարների արտահերթ նիստում:

Արաբական երկրների լիգան համարում է, որ Սիրիան չի կատարում  արաբական նախաձեռնության առաջարկները, հաղորդում է եգիպտական «Ալ-Խարամ» թերթը:

Թերթի փոխանցմամբ, Կահիրեում, մոր օրերս կկայանա Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբիի հանդիպումը Սիրիայի ազգային խորհրդի ղեկավար, սիրիական ընդդիմության առաջնորդներից մեկի հետ: Նախատեսվում է, որ հանդիպման ժամանակ, ընդդիմադիրները կներկայացնեն Սիրիայում տեղի ունեցող դեպքերի մանրամասները:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ պաշտոնական Դամասկոսն ընդունել է Արաբական երկրների լիգայի առաջարկած «ճանապարհային քարտեզը», որի համաձայն պետք է դադարեցվի արյունահեղությունը Սիրիայի տարածքում, սակայն Սիրայի ուժային կառույցների ու նախագահ Բաշար Ասադի հրաժարականը պահանջող ընդդիմության կողմակիցների միջեւ բախումները շարունակվում են:

Նոյեմբերի 6-ին, Քաթարի վարչապետ Համադ Բեն Ջասեմ ալ-Թանին կոչ է արել Արաբական երկրների լիգային, արտակարգ նիստ հրավիրել Սիրիայում տիրող վիճակի հետ կապված: