Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վերանայվել են նվազման ուղղությամբ, նշված է ՀՀ Կենտրոնական բանկի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում: Ըստ այդմ` 2011 թ. ակնկալվում է 3.9-4.5% տնտեսական աճ, այնինչ երրորդ եռամսյակի ծրագրում կանխատեսվում էր 4.7-5.5 տոկոս տնտեսական աճ:
Տնտեսական աճի տեմպի հնարավոր նվազումը ԿԲ-ում մեկնաբանել են համաշխարհային պահանջարկի ավելի դանդաղ վերականգման սպասումներով եւ ապագա տնտեսական իրավիճակի վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտների սպասումների վատթարացմամբ:
Հիշեցնենք, որ Հայաստանի 2011 թ. պետական բյուջեի նախագծի հիմքում դրված է տարեկան 4.2 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը: Փաստորեն` ԿԲ-ին չի բացառում, որ տնտեսաական աճը 2011 թ. կարող է կանխատեսվածից ցածր լինել:




























