Ռուսաստանի Բելգորոդ քաղաքն օրվա ընթացքում երկու անգամ հրթիռակոծվել է․ կան զոհեր և վիրավորներ։

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, վերջին 24 ժամվա ընթացքում Բելգորոդի շրջանում հրթիռակոծությունների հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 19 մարդ։ Մարտի 14-ի առավոտից մինչև մարտի 15-ի առավոտը Բելգորոդի շրջանում հրետակոծություններից երկու մարդ է զոհվել, ևս տասը վիրավորվել են։

Իր հերթին, Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգն աշխատել է Բելգորոդում և Բելգորոդի մարզում. «Վամպիր» համազարկային կրակի համակարգի 15 ռեակտիվ ական է խոցվել քաղաքին մոտենալու պահին:

Ըստ նախնական տեղեկությունների, կա մեկ տուժած  տղամարդ, որը բեկորներից վնասված ձեռնարկության աշխատակից է։ 

Բելգորոդում բեկորներն  ընկել են նաև արդյունաբերական ձեռնարկության տարածքի վրա, որի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Հրշեջ-փրկարարները սկսել են վերացնել հետևանքները։ Բեկորներից մեկն ընկել է մասնավոր բնակելի տան բանջարանոց, պայթյունի ալիքից վնասվել է ջերմոցը։ 

Բելգորոդի շրջանում տարբեր վնասվածքներ է հասցվել  երկու մասնավոր տնային տնտեսությունների և մեկ ավտոմեքենայի։ Վնասվել է նաև էլեկտրահաղորդման գիծը։