Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Medvedev Girls ֆան-ակումբի մասնակցուհիներն իրականացրել են իրենց վաղեմի երազանքը. համբուրել են պետության ղեկավարի այտը:

Ինչպես գրում է Dni.ru-ն, այս նշանակալի իրադարձությունը տեղի է ունեցել Մեդվեդեւի եւ ինտերնետ օգտագործողների հանդիպման ժամանակ:

«Իրականում, ցանկացած մարդու հաճելի է գեղեցիկ աղջիկների ուշադրությունը, դա նորմալ մարդու նորմալ արձագանք է, բայց մյուս կողմից ես հույս ունեմ, որ դուք ուշադրություն կհրավիրել կարեւոր բաների, որոնց մասին ես փորձում եմ խոսել»,- ասել է Մեդվեդեւը:

Նախագահի կնոջ` Սվետլանա Մեդվեդեւայի արձագանքն այս իրողությանն անհայտ է: