Ռուսական կայսերական տան ղեկավար, Մեծ իշխանուհի Մարիա Վլադիմիրովնա Ռոմանովան չի բացառում, որ Հայաստան իր հաջորդ այցի ժամանակ կայցելի նաեւ Ղարաբաղ: Այս մասին այսօր` նոյեմբերի 9-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում, հայտարարել է Մեծ իշխանուհին:

«Չգիտեմ, հնարավոր է: Տա Աստված: Դա նույնպես հրաշալի կլիներ»,- ասել է նա, հավելելով, որ տպավորված է Հայաստան այցելությամբ:

Հայաստան այցի ընթացքում, Մարիա Ռոմանովան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, եղել Հաղարծինի վանական համալիրում, նաեւ հանդիպել է Գարեգին Բ-ի հետ:

Նշենք, որ Մեծ իշխանուհին Հայաստանում է գտնվում նոյեմբերի 5-ից` ճանաչողական այցով: Վաղը` նոյեմբերի 10-ին, նա կմեկնի Հայաստանից: