Մեծ Բրիտանիայի 19-ամյա բնակիչ Քրիս Բիրչը հավաստիացնում է, որ նույնասեռական է դարձել ուղեղի կաթվածի հետեւանքով։ Ինչպես տեղեկացնում է «Բագնետը», վկայակոչելով The Daily Mail-ը, երիտասարդը Ուելսի ռեգբիի թիմերից մեկի անդամ է եղել։ Մարզումներից մեկի ժամանակ նա ուղեղի կաթված է ստացել, ինչից հետո նրա մոտ ֆիզիկական եւ հոգեբանական փոփոխություններ են նկատվել։

Բիրչը նիհարել է 51 կգ-ով, կապերը խզել է ընկերուհու հետ, եւ փոխել մասնագիտությունը։ Նա այժմ վարսահարդար է աշխատում եւ չափից ավելի բծախնդիր է իր արտաքինի նկատմամբ, եւ ունի նույնասեռական ընկեր։ Բիրչը խոստովանել է, որ մինչեւ կաթվածը երբեք հոմոսեքսուալ հակումներ չի ունեցել։