Լոնդոնի Ազգային պատկերասրահում այսօր` նոյեմբերի 9-ին, բացվել է «Միլանի պալատի նկարիչը» քառամսյա էքպոզիցիան, որում ներկայացված են իտալացի մեծ հանճար լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցները:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը, ցուցահանդեսում ներկայացված են դա Վինչիի կողմից 1480-1490 թվականներին ստեղծված կտավները: Այդ տարիներին մեծ գեղանկարիչն ստեղծագործում էր Միլանի Լյուդովիկոս Մարիա Սֆորցայի հովանու ներքո: Նկարները վարձով վերցվել են Վատիկանի, Սանկտ-Պետերբուրգի, Կրակովի, Միլանի եւ փարիզի թանգարաններից:
Կազմակերպիչների խոսքով, վաճառվել են ռեկորդային թվով տոմսեր:
Lenta.ru-ն նշում է, որ ցուցահանդեսը ապահովագրել են ռեկորդային` 2,4 մլրդ դոլար գումարով: The Daily Telegraph-ը գրում է, որ հենց այդքան է գնահատվում նկարների հնարավոր վնասումը կամ գողությունը:




























