Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար  Հայկ Կոնջորյանը:

Քննարկվել են մարտի 19-ին մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգային հարցերը:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին տրամադրվող աջակցության ծրագրերին: