Եվրամիության ինտեգրացիոն մոդելը պետք է փոխվի, որպեսզի կանխվի ԵՄ-ի փլուզումը: Այս մասին, ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, Եվրախորհրդարանում ԵՄ-ի էթնիկ փոքրամասնությունների հարցերով կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ամերիկացի հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսը: Նրա խոսքով, Եվրամիության երկրների քաղաքական էլիտայի փորձերը` պահպանել ստատուս-քվոն, ոչ մի հաջողության չեն բերի:

«Եվրամիությունն այսօր հայտնվել է ապաինտեգրացման գործընթացում, որն ուժգնանում է, քանի որ իր սեփական ներքին դինամիկան ունի: Եվրոպացի առաջնորդները փորձում են եվրոն փրկելու նպատակով ավելի սերտ տնտեսական միություն ստեղծել: Դա հանգեցնում է բացասական քաղաքական միտումների ստեղծման, երբ Եվրոպայի տարբեր ազգերի ստիպում են առանց իրենց ցանկության ապրել միասնական չափանիշներով: Դա դժբախտ ամուսնություն է հիշեցնում»,-ընդգծել է Սորոսը, հավելելով, որ նման վիճակը բերում է սոցիալական վիճակի զգալի սրման, ինչպես նաեւ ԵՄ-ում աջ ուլտրաազգային ուժերի հզորացման:

«Պետք է Եվրամիության տնտեսական ինտեգրման նոր մոդել գտնել, որպեսզի դուրս հնարավոր լինի դուրս գալ այս ճգնաժամից»,- ամփոփել է նա: