«Օրրան» բարեգործական կազմակերպությունը հայտարարում է ընդունելություն 6-14 տարեկան արցախցի երեխաների համար։

Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես,  ասվում է. «Ձեր երեխան այցելելով Օրրան որը գտնվում է՝ քաղաք Երևան Առաջին Եկմալյան 6 հասցեում, կստանա աջակցություն հետևյալ ուղղություններով՝

Սնունդ. Տնական և սննդարար ապուրներ, աղցաններ, քաղցրավենիք՝ պատրաստված մեր խոհարարների կողմից,

Դասապատրաստում. «Օրրան»-ի ուսուցիչների ու Հայաստանի և միջազգային կամավորների օգնությամբ

Մեդիահարթակ. Ստեղծագործելու, ինքնաարտահայտման և մեդագրագիտություն ուսումնասիրելու համար

Արհեստագործություն.

Կավագործության, փայտագործության, նկարչության, երգի, կարի, համակարգչային և այլ խմբակներ,

Հոգեբանական ծառայություն. Հաղթահարելու սթրեսը, դեպրեսիան, վախերը և այլ անհատական խնդիրներ,

Մշակույթ. Այցեր թանգարաններ, թատրոններ, կինոթատրոններ, ցուցահանդեսներ

Երեխաների ամենօրյա ճանապարհածախսը փոխհատուցվում է։

Հարգելի՛ ծնողներ, մանրամասների համար զանգահարեք (010) 535167 կամ 055-535167 հեռախոսահամարով։

Օրրանը բարեգործական կազմակերպություն է, և բոլոր ծառայություններն անվճար են»: