ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Իրանին կոչ է արել դադարեցնել ուրանի հարստացման ծրագիրը: Այս մասին նա հայտարարել է այսօր` նոյեմբերի 9-ին, Թբիլիսիում, Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստի ժամանակ:

Ինչպես հաղորդում է «Նովոստի Գռուզիան», Ռասմուսենը նշել է, որ Իրանի առաջնորդները պետք է դադարեցնեն մշակումներն այդ ոլորտում: «Դա միջազգային մակարդակի հարցը է եւ պետք է քաղաքական լուծում գտնել այն խնդիրներին, որոնք կարող են կապված լինել Իրանի միջուկային ծրագրի հետ»,- հայտարարել է նա, հավելելով, որ պոտենցիալ սպառնալիքի դեմ միջոցներ ձեռնարկելու առումով ՆԱՏՕ-ի դաշնակիցները մեկ քայլ առաջ են արել, նախորդ տարի որոշում ընդունելով «ՆԱՏՕ-ի բազայում հակահրթիռային ծրագրեր» մշակելու մասին: