Ռուսական Յարոսլավլ քաղաքում այսօր` նոյեմբերի 9-ին, սեփական բնակարանի շեմին հայտնաբերվել է Յարոսլավլի մզկիթի երկրորդ իմամ, 29-ամյա Արթուր Մանուկյանի անշունչ մարմինը:
Ինչպես հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, երիտասարդը մահացել է հրազենային վնասվածքից: NEWSru.com-ը գրում է, որ հանցագործությունը կատարվել է նախօրեին երեկոյան կամ գիշերը:
Մարդասպանը Արթուր Մանուկյանի վրա կրակել է 5 անգամ` երեք անգամ թիկունքին եւ 2 անգամ գլխին: Ստացված վնասվածքներից տղամարդը տեղում մահացել է: Հանցագործության գործիքը եղել է խլացուցիչով, որի արդյունքում շենքի բնակիչները, այդ թվում սպանվողի ընտանիքի անդամները կրակոցի ձայնը չեն լսել:
Քննչական վարչությունում դեռ չեն պարզել, թե սպանության որ վարկածն է առավել հավանական: Չի բացառվում, որ հանցագործությունը կատարված լինի ազգային հողի վրա կամ պատվերով, գրում է Lenta.ru-ն:
Հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն:




























