Ադրբեջանում ձերբակալվել է «Ժողորվրդական ճակատ» կուսակցության Դաշքեսանի գրասենյակի ղեկավար Սաիդ Մամեդզադեն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ նրա նկատմամբ թմրանյութերին առնչվող քրեական գործ է հարուցվել:
Oxu.Аz-ի հարցմանն ի պատասխան՝ Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության տարածաշրջանային խմբից հայտնել են, որ Մամեդզադեին ձերբակալել են երկրի ՆԳՆ թմրանյութերի դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները՝ թմրանյութերի անօրինական շրջանառության կասկածանքով:




























