Հունաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ: Այժմ Հայաստանն ունի 11 միավոր եւ բարձարցավ 2-րդ հորիզոնական:

Հայասատանի հավաքականի կազմում հաղթանակը տարավ Սերգեյ Մովսիսյանը. Նա սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Մաքսիմ Վաշիե Լագրավի նկատմամբ: Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

Էթիեն Բաքրո-Լեւոն Արոնյան` 0.5:0.5

Սերգեյ Մովսեսյան-Մաքսիմ Վաշիե Լագրավ` 1:0

Լորեն Ֆրեսիեն-Վլադիմիր Հակոբյան` 0.5:0.5

Գաբրիել Սարգսյան-Քրիստիան Բաուեր` 0.5:0.5

Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ադրբեջանի հավաքականը, որն այս տուրում 3.5:0.5 հաշվով պարտության մատնեց Բուլղարիային: Ադրբեջանը վաստակել է 12 միավոր:

Մյուս խաղերում գրանցվել են հետեւյալ հաշիվները.

Ռումինիա-Գերմանիա` 2:2

Հունգարիա-Սլովենիա` 3:1

Հոլանդիա-Հունաստան` 2.5:1.5

Իսպանիա-Ռուսաստան` 1:3