Հույն քաղաքական գործիչների բանակցությունները կոալիցիոն կառավարություն ձեւավորելու շուրջ ավարտվեցին անարդյունք:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Հունաստանի նախագահ Կառոլոս Պապուլիասի եւ պաշտոնաթող վարչապետ Յորղոս Պապանդրեուի հետ հանդիպումից հետո, ընդդիմության առաջնորդ Անդոնիս Սամարասը լքեց նախագահի պալատը: Կառավարության նոր կազմն ադպես էլ չհայտարարվեց:
Բանակցությունները կշարունակվեն վաղը` նոյեմբերի 10-ին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ասյօր Հուաստանի վարչապետ Պապանդրեուն հայտարարեց իր պաշտոնը լքելու մասին:
«Հաջողություն եմ մաղթում մյուս վարչապետին», - հայտարարեց նա:




























