Թուրքիան ասում է, որ ճանաչում է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին «Հարավային Կովկաս. միտումները եւ հեռանկարները ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ մարտի 20-ին ասել է թուրք քաղաքագետ Մուսթաֆա Այդընը։

Նրա խոսքով՝ Անկարան սպասում է, որ այդ երկրները կընդունեն եւ փոխադարձաբար կճանաչեն տարածքային ամբողջականությունը։

«Թուրք փորձագետները  բնավ ուշադրություն չեն դարձնում այն բանին, ինչ ասում են ադրբեջանցիները»,- նշել է փորձագետը։

Նա հավաստիացրել է, որ շատ քչերը Թուրքիայում գիտեն այն մասին, թե ինչ է ասել Ադրբեջանն «Արեւմտյան Ադրբեջանի» մասին։