Տավուշի մարզի Կիրանց եւ Այգեպար գյուղերի բնակիչների հետ հանդիպումները շատ կարեւոր էին: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն մտահոգությունները, որ ունեն եւ Ոսկեպարի, եւ Կիրանից, նաեւ էլի հարակից գյուղերի բնակիչներ, այդ բոլոր մտահոգությունները լեգիտիմ են: Իմ ասածն այն է, որ այդ պրոբլեմը մենք պետք է լուծենք:

Ես ինքս էլ հարյուրավոր անգամներ այդ ճանապարհով անցել եմ՝ Կիանցից Ոսկեպար, Բաղանիս: Բայց հետաքրքիր է, որ բաներ կան, որ 100 անգամ անցնում ես, չես նկատում, 101-րդ անգամ ես նկատում: Այս անգամ նկատեցի, որ Կիրանց գյուղից հետո մինչեւ Բաղանիս միջպետական ճանապարհ է, եւ այդ ճանապարհին ոչ մի խանութ, սրճարան, հյուրատուն չկա: Նաեւ սոցցանցերում որոշ ընդդիմադիր գործընկերների որոշ մեկնաբանություններ կարդալով ես այդ զգացողությունն ունեի, որ փորձ է արվում ներկայացնել, թե տեսեք, ամեն ինչ այնքան լավ էր, այս իշխանությունները եկել, ուզում է ամեն ինչ դարձնի վատը: Ես հարց եմ տալիս՝ Կիրանցից Բաղանիս միջպետական ճանապարհի վրա ինչո՞ւ որ մի խանութ չկա, ոչ մի ռեստորան, հյուրատուն չկա: Դա մի բացատրություն ունի, որ այն խնդիրը, որը մենք այսօր քննարկում ենք, այդ մարդիկ դա գիտեն՝ անկախ նրանից, թե ով է դրա մասին բարձր խոսում, կամ չի խոսում:

Այս հարցում բանավեճ չկար,  բանավեճը նրա շուրջ էր, թե հաջորդ քայլերը ինչ տրամաբանությամբ պետք է իրագործել: Իմ արձագանքն էլ եղել սա՝ մենք ձեզ լսեցինք, ամեն ինչ կանենք, որ հենց ձեր ասած տրամաբանությամբ առաջնորդնվենք, բայց պետք է իմանանք, որ դա միայն մեր որոշումով չի»,-ասաց նա:

Անդրադառնալով մեղադրանքներին, թե իշխանությունն Ադրբեջանին գյուղեր է զիջում, Փաշինյանն ասաց. «Երբ ասում ենք զիջում, պետք է հասկանանք, թե ինչն ենք զիջում: Ի՞նչ զիջման մասին է խոսքը: Մեր դիրքորոշումը հետեւյալն է. Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա պետք է ենթարկվի սահմանազատման, ապա սահմանագծման: Ինչը մերն է՝ մերն է, ինչը մերը չի՝ մերը չի: Այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք: Սա Հայաստանի անվտանգության ապահովման կարեւորագույն գործոն է»: