Գերմանացի եւ ճապոնացի գիտնականները աշխատանքներ են տանում ռոբոտի համար մարդկային դեմք ստեղծելու ուղղությամբ:

Մյունխենյան տեխնիկական համասարանի մասնագետները իրենց ճապոնացի գործընկերների հետ օգտագործել են այսպես կոչված «ետին պրոեկցիան», որի օգնությամբ գլխի առաջնային հատվածում ստացվում է դեմքի եռաչափ պատկերը: Այդ գործողությունը հիշեցնում է դիմակը, հաղորդում է INFOX.ru-ն:

Mask-bot-ը կարողնում է խոսել. այն վերարտադրում է տեքստը, որը օպերատորը հավաքում է ստեղնաշարի վրա, եւ կրկնում է մարդու ասածը: Ընդ որում, մասնագետները պնդում են, որ դա «գիտակցված» կրկնություն է, ռոբոտը ոչ միայն վերարտադրում է ձայնը, այլ ճանաչում, թե ինչ է ասում մարդը եւ կրկնում է որպես տեքստ, ոչ թե ձայների խումբ:

Գիտնականները համոզված են, որ վերոնշյալ տեխնոլոգիան հիմք կհանդիսանա ապագայում, որ ռոբոտները նման լինեն մարդկանց: