Հատուկջոկատայինները ներխուժել են Crocus City Hall, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը։ Հայտնել է Baza տելեգրամյան ալիքը։

Ալիքը հայտնել, որ նախնական տվյալներով՝ չորս հանցագործների հաջողվել է փախչել հանցագործության վայրից։ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Crocus City Hall-ի մոտ փակում են ճանապարհները։

Հանցագործների որոնողական աշխատանքներ են տարվում: Shot-ը հայտնել է, որ Մոսկվայում ներդրվել է « Сирена» պլանը, մոբիլիզացվում է ոստիկանական անձնակազմը՝ հսկողության ուժեղացման համար:

112 ալիքը հայտնում է, որ Crocus City Hall-ում հրաձգության զոհերի թիվը հասել է 130-ի։