Մերձմոսկվայում գտնվող «Crocus City Hall» համերգասրահում, որտեղ ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել, վերին հարկերը գրեթե ամբողջությամբ այրվել են, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

Ըստ աղբյուրի՝ կրակը հասել է ստորին հարկաշարքեր։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ երեք անձ ներխուժել է համերգասրահ և կրակ բացել մարդկանց ուղղությամբ։ Շենքում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ բռնկվել։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 40, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ։

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչական գործողություն» հոդվածով։