«Ակադեմիա» պատկերասրահում բացվել է Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ցուցահանդեսն անցկացվում է մեծ մարդասերի հոբելյանին նվիրված լայնածավալ տոնակատարությունների շրջանակում:
Ցուցահանդեսին ներկայացված են հայ դասական եւ ժամանակակից գեղանկարիչների 48 աշխատանք` նվիրված Նոբելյան մրցանակի դափնեկիր, բեւեռախույզ, գիտնական եւ հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենին: Ցուցահանդեսի մուտքն անվճար է եւ բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ ներկայացված աշխատանքներին մինչեւ նոյեմբերի 20-ը:
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են. ՀՀ Կառավարությունը, Արարատյան Հայրապետական թեմը, Աշխարհի հայ նկարիչների Միավորումը եւ “Ակադեմիա” ցուցասրահը:
«ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ տպագրվել է պատկերագիրք, որը կոչվում է «Ֆրիտյոֆ Նանսեն» եւ ներառում է ցուցահանդեսին ներկայացված բոլոր աշխատանքները:



























