Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 23 անձ ձերբակալվել և տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը՝ հավելելով, որ տեղյակ չէ, ոթե որ կազմակերպության անդամներն են ձերբակալվածները:
Ավելի վաղ Մարտական եղբայրությունը հայտնել էր իր մոտ 3 տասնայկ անդամների բերման ենթարկելու վերաբերյալ:
Նշենք, որ Մարտական եղբայրության անդամները մեկնում էին Վերին Ոսկեպար մարտավարական պարապունքների: Նախորդ օրը ոստիկանությունից պահանջել են ձեռնպահ մնալ Ոսկեպար մեկնելու մտքից, ինչին ի պատասպան ստացել է մերժում` պահանջն առանց որևէ իրավական հիմնավորման լինելու պատճառով:
««Մարտական եղբայրության» համար այս ամենը կանխատեսելի էր։ Հետապնդումներով և ճնշումներով մեզ չեք կարող կանգնեցնել։ Մեր պայքարը, միևնույն է, հաջողելու է», - հայտարարել էին կազմակերպությունից:
Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
Ձերբակալվել է Մարտական Եղբայրության անդամ Ավետիս Ավետիսյանը




























