Արդեն մոտ 2 ժամ ոստիկանները բանակցում են եւ փորձում վնասազերծել նռնակով զինված տղամարդուն, որը ոստիկանության Նորք Նորքի բաժնում մուտքի մոտ կանգնած է նռնակը ձեռքին եւ սպառնում է պայթեցնել այն: Ինչ է պահանջում տղամարդը, այս պահին հայտնի չէ:

Նռնակով զինված տղամարդը պարբերաբար գոռալով ինչ-որ բան է ասում, որը չի հասկացվում:

Ոստիկանները քիչ առաջ շենքի մուտքի մոտից հեռացրել են լրագրողներին եւ օպերատորների եւ տեղափոխել  նրանց շենքի կողային հատված, որտեղից շենքի մուտքն այլեւս տեսանելի չէ:

Դեպքի վայրում են բարձրաստիճան ոստիկանության աշխատակիցներ, ոստիկանության ուժեր՝  ՆԳՆ փոխնախարար, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում այս պահին մեծ թվով իրավապահներ են աշխատում, այդ թվում քննչական կոմիտեից:

Քիչ առաջ տարածք են ժամանել նանեւ հատուկջոկատայինները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել   էր 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։

Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ ոստիկանության բաժնի դիմաց:

Ձեռնարկվում են համապասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու համար:

LURER.01_38_33_01.Still5529.jpg (93 KB)

LURER.01_39_26_16.Still5531.jpg (91 KB)

LURER.01_39_28_22.Still5530.jpg (89 KB)