Իրանը «ողջ ուժով կպատասխանի» ցանկացած հարձակման կամ ռազմական գործողությունների սպառնալիքի: Այս մասին նոյեմբերի 10-ին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Համենեին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Թշնամիները, մասնավորապես` Ամերիկան, նրա դաշնակիցները եւ սիոնիստական վարչակարգը պետք է իմանան, որ Իրանը սովորություն չունի որեւէ երկիր ներխուժել: Բայց այն ամբողջ ուժով կպատասխանի ցանկացած ագրեսիայի կամ նույնիսկ սպառնալիքի», - ասվում է նրա պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ: Նա խոստացել է, որ ի պատասխան` իսլամական հեղափոխության պահակազորը եւ բանակը ուժեղ հարվածներ եւ «երկաթե բռունցքներ» կկիրառեն:
Ավելի վաղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել էր, որ տեղեկություններ կան Իրանի կողմից «ատոմային պայթուցիկ սարքի ստեղծման հետ կապված թեստեր անցկացնելու մասին»:



























