Երկրացիների մեծամասնությունը երկյուղածությամբ սպասում է վեց մեկերից կազմված մոգական ուրբաթին`2011թ. նոյեմբերի 11-ին (11.11.11): Թվերի նման համադրությունը բորբոքում է թվագիտությամբ հետաքրքրվողների երեւակայությունը. վաղվա օրը պետք է անցնի բարգավաճման եւ ներդաշնակության նշանի ներքո, քան որ դրանում գաղտնի կարեւոր ուղերձ է ամփոփված, մարդկությունը պետք է զգա «կենարար ճառագայթը», գրում է իտալական La Stampa թերթը:
Օկուլտիզմով զբաղվողները մոգական շրջաններ են գծում, զանգվածային մեդիտացիաներ եւ այլ ծիսակարգեր կատարում: Ըստ նրանց գուշակությունների` նոյեմբերի 11-ին խոշոր փոխակերպում է սպասվում, որը «մեր զարգացման փուլում գտնվող գլոբալ գիտակցության Էվոլյուցիոն փուլը կդառնա»:
Բայց կան նաեւ այնպիսիները, ովքեր թերահավատությամբ են վերաբերվում գուշակություններին, չէ որ անցյալում արդեն եղել են միստիկ ամսաթվեր, օրինակ` 06.06.06 կամ 07.07.07, բայց մարդկության կյանքում ոչինչ չի փոխվել, գրում է NEWSru.com-ը:
Թերթը գրում է, որ ժամանակակից երկրացիներին ոչինչ հայտնի չէ այն մասին, թե մարդկանց վրա ինչ ազդեցություն է թողել, օրինակ, 1111թ. նոյեմբերի 11-ի շաբաթը (11.11.1111). այդ ամսաթիվը կորել է դարերի խորքում:
Սակայն դարեր անց էլ մարդկությունը շարունակում է հավատալ թվերի մոգությանը եւ որ նման համադրությունը կարող է երջանկություն բերել: Ամեն դեպքում, վաղը ամուսնությունների թիվը, ամենայն հավանականությամբ, կգերազանցի աշխարհի բոլոր ռեկորդները:




























