Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում կին զինծառայողների թիվը 2023 թվականին աճել է 9 տոկոսով։ Այս մասին Ազգային ժողովում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում կառավարության (2021-2026 թվականների ծրագրի) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ` մարտի 25-ին, ասաց ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը։
«2022 թվականի համեմատ ԱԱԾ սահմանապահ զորքերում կին զինծառայողների թիվն աճել է մոտ 9 տոկոսով, իսկ 2021 թվականի համեմատ՝ մոտ 20 տոկոսով»,- պարզաբանեց Աբազյանը։





























