«Ադիդաս» ընկերությունը նոր մարզակոշիկներ է արտադրել, որոնք ունակ են վերլուծել դաշտում ֆուտբոլիստի գործողությունները` շնորհիվ դրանցում տեղակայված չիպի, որի վրայի տեղեկատվությունը կարելի է բեռնել հեռախոսի կամ համակարգչի մեջ:

Մարզակոշիկը ֆուտբոլիստին հնարավորություն կընձեռի իր շարժումները, փոխանցումները եւ հարվածները համեմատել համաշխարհային դասի խաղացողների ցուցանիշների հետ, մասնավորապես` «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի:

Տվյալ մարզակոշիկը ստեղծելու համար ընկերությունը երկու տարի է ծախսել: «Բլումբերգը» հայտնում է, որ «խելացի» մարզակոշիկները նոյեմբերի 15-ից  վաճառքի կհանվեն Եվրոպայում, Ասիայում եւ Լատինական Ամերիկայում, իսկ ԱՄՆ-ում` դեկտեմբերի 1-ից: 

Նոր մարզակոշիկները նախորդ տարի արտադրված f50 adizero-ի կատարելագործված տեսակն են: Մարզակոշիկների գինը 245 եվրո է:

Ընկերությունը մտադիր է հետագայում նմանատիպ մոդելներ ստեղծել բասկետբոլի, թենիսի եւ ամերիկյան ֆուտբոլի համար: