Ասիան 20 տարուց «ուլտրահարուստների» թվով կգերազանցի ԱՄՆ-ին , իսկ Եվրոպային` ավելի շուտ: Այսպիսին են Սինգապուրի Wealth-X խորհրդատվական ընկերության հետազոտության արդյունքները:
Ինչպես տեղեկացնում է «Բլումբերգ» գործակալությունը, ներկայումս հարուստ ամերիկացիների թիվը, որոնց ունեցվածքը գերազանցում է 30 մլն դոլարը, 62,960 հազար է, Եվրոպայում` 54,325 հազար, Ասիայում`42,525 հազար:
Ըստ վերլուծաբանների կանխատեսումների` Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը Եվրոպային կգերազանցի արդեն 2024 թվականին, իսկ Ամերիկային` 2032թ.: Ի դեպ, տիրանալով առաջնայնության դափնուն, ասիացիները այն էլ ոչ ոքի չեն զիջի, կարծում են սինգապուրյան հետազոտողները:
Ասիայում հարուստների աճի ամենաարագ տեմպը Չինաստանում է, որն այս պահին կարող է պարծենալ 150 միլիարդատերերով:




























