Ոստիկանության համակարգում կադրային տեղափոխությունները շարունակվում են: NEWS.am-ի հավաստի տեղեկություններով  ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ է նշանակվել Արա Ֆիդանյանը, որը մինչ այս բյուրոյի բաժնի պետ էր:

Հիշեցնենք, որ այս պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Վարդան Եղիազարյանը, ով օրերս  նշանակվել է Ոստիկանության շտաբի պետ:

Մեր տեղեկությունը հաստատեց նաեւ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի  եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: