Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, նոյեմբերի 9-ին, հեռախոսազրույց են ունեցել: Կողմերն անդրադարձել են պետությունների միջեւ ռազմավարական գործընկերության հարցերին, հայտնում է վրացական Tribuna.ge գործակալությունը:
Գործակալության տեղեկատվությամբ, ԱՄՆ փոխնախագահը խոսել է նաեւ Ժնեւում հաջողությամբ ավարտված բանակցությունների, մասնավորապես Ռուսաստանի` ԱՀԿ-ին անդամագրվելու մասին: Ջոզեֆ Բայդենն այդ հանգամանքը դրական է գնահատել, համարելով այն Վրաստանի հաջողությունը եւ կատարած մեծագույն քայլը:
Փոխնախագահը եւս մեկ անգամ հաստատել է ԱՄՆ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը եւ Թբիլիսիում ՆԱՏՕ-ի խորհրդի նիստի անցակացումը կարեւոր քաղաքական ազդակ է համարել:
Ըստ գործակալության, Ջոզեֆ Բայդենը Վրաստանի նախագահին շնորհակալություն է հայտնել ակտիվ գործընկեր լինելու համար:




























