Վրաստանն առավել քան երբեք մոտ է Հյուսիսատլանտյան դաշինքին եւ այդ ճանապարհից նրան ոչ ոք չի շեղի: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում, որտեղ ընթանում է ՆԱՏՕ-ի դեսպանների եւ Վրաստանի նախագահի հանդիպումը:
«Մի քանի տարի առաջ չէինք կարող անգամ երազել ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի միջեւ նման մակարդակի համագործակցության մասին: Սա մեր` բազմաէթնիկ վրացի ժողովրդի հնագույն ինտուիցիան է` մոտ լինել մեծ քաղաքակիրթ եվրոպական դաշինքին, այս պարագայում` Հյուսիսատլանտյան դաշինքին, որի հետ մենք ունենք ընդհանուր քաղաքակրթություն եւ արժեքներ: Վրացի ազգը երբեք այսպես ակտիվորեն չի ձգտել դեպի Եվրոպա, եւ մենք երբեք այսքան մոտ չենք եղել մեր դարավոր երազանքին»,-նշել է Սահակաշվիլին, ընդգծելով, որ Վրաստանը որպես դաշինքի հուսալի գործընկեր ոտքի է կանգնել:
«Իհարկե, մենք դեռ դժվար ճանապարհ ենք անցնելու, սակայն ոչ ոք մեզ հետ չի վերադարձնի, կրկնում եմ ոչ ոք»,-հայտարարել է նա:




























