Ադրբեջանի բանակի 3 զինվորի մահվան գործով, որոնց մահվան պատճառը եղել էր հիվանդությունը, 19 ծինծառայող պատժի է ենթարկվել, APA-ին հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պետի տեղակալ, կապիտան Թեյմուր Աբդուլաեւը: Վերջինս նշել է, որ բանակում տեղի ունեցող յուրաքանչյուր պատահարի առթիվ անմիջապես հետաքննություն է սկսվում, եւ մեղադվորները պատժվում են:
«Ռազմական դատախազությունը ուսումնասիրում է, թե արդյոք պատժի ենթարկված անձինք հանցավոր բնույթի գործունեություն են ծավալել, թե ոչ: Ինչ վերաբերվում է զինվորների մահվան դեպքին, ապա Պաշտպանության նախարարը համապատասխան հրաման է տվել: Այդ հրամանով, բարձրաստիճան եւ ցածրաստիճան հրամանատարական անձնակազմի 19 զինծառայողներ պատժի են ենթարկվել: Նրանցից 3-ը ստացել են նկատողություն, իսկ 2-ը` խիստ նկատողություն: 6 զինծառայող համարվել են զինծառայողական պաշտոնին ոչ լրիվ համապատասխան, 4-ի զինվորական կոչումներն մեկ աստիճան իջեցվել են, իսկ 4-ը` ազատվել զբաղեցրած պաշտոններից: Դեպքի կրկնությունը բացառելու նպատակով, հրամանը նախատեսում է խիստ պատիժներ»,-ասել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պետը, գրում է APA-ն:
Նշենք, որ Ադրբեջանի ազգային բանակի 3 զինվորները` Ազեր Աբասզադեն, Ռոյալ Աղաեւը եւ Ռուսլան Քերիմովը մահացել էին հիվանդության պատճառով: Դեպքի առթիվ Ռազմական դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:




























