Չեխիայում` Կունովից քաղաքում, Let ավիացիոն գործարանում նոյեմբերի 10 -ին տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհվել է երեք մարդ, վեցը ստացել են վնասվածքներ: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով Չեխիայի իրավապահ մարմինները:
Agence France-Presse-ը նշում է, որ ոստիկանության տվյալներով, տղամարդը, ում ինքնությունը արդեն պարզված է, բայց չեն հայտնում, կրակ է բացել գործարանի տարածքում: Այնուհետեւ ինքնասպան է եղել:
Դեպքի մանրամասները ճշտվում են:
Let ընկերության գործարանի բաժնետոմսերի գլխավոր փաթեթը պատկանում է ուրալական լեռնամետալուրգիական ընկերությանը, որը մասնագիտացած է քաղաքացիական օդանավերի արտադրման գործում, մասնավորապես L-410-ի, հաղորդում է Lenta.ru-ն:

























