«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը  կպաշտպանի Հայաստանի 2012 թվականի բյուջեի նախագաիծը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավո Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքով, այս բյուջեն լավագույնն է վերջին մի քանի տարիների բյուջեների շարքում:

«Պետական բյուջեի նախագծով նախատեսված է տարբեր տեսակի դեֆիցիտների կրճատում, որոնք եղել են նախորդ տարիներին: Սոցիալական առումով, բյուջեի նախագիծը նախատեսում է ավելի շատ սոցիալական ծախսեր, քան նախորդ տարիներին: Սա խոսում է այն մասին, որ փաստաթուղթն ուղղված է առավել սուր եւ անհետաձգելի սոցիալական խնդիրների լուծմանը` ներկա հնարավորությունների սահմաններում»,- ընդգծել է Բոստանջյանը:

Նա կրկին նշել է, որ ԲՀԿ-ն դրական է գնահատում պետական բյուջեի նախագիծը եւ կողմ է քվեարկելու: