Այս տարվա առաջին երեք ամսում Ադրբեջանում գրանցվել է ավելի քան 2 հազար երկրաշարժ։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին տեղեկացրել է երկրի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։

Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների քանակը Ադրբեջանի տարածքում ավելանում է օրեցօր, բայց ներկայում կործանարար ուժի ակտիվություն չի նկատվում։