Թուրքիայի Վանի նահանգում  նոյեմբերի 9-ին տեղի ունեցած 5,6  մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 10 մարդու:

Ինչպես  հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները` վկայակոչելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությանը,  տվյալ պահին փլատակների տակից կենդանի դուրս է բերվել 27 մարդ:

Ընդհանուր առմամբ Վանում  ստորերկրյա ցնցումների արդյունքում  ավերվել է 25 շենք, այդ թվում` «Բայրամ» եւ «Ասլան» հյուրանոցները, որտեղ գտնվել են լրագրողներ եւ Կարմիր մահիկի ներկայացուցիչներ: Նշվում է, որ փլատակների տակ է մնացել 100 մարդ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին դարձյալ Վանի նահանգում տեղի էր ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ, որի հետեւանքով զոհվել էր  604, վիրավորվել ավելի քան  4 հազ. մարդ: