Չինաստանում ստեղծվել է ամենամեծ եռաչափ նկարը ասֆալտի վրա. այդպես են այս երկրում նշել «բոլոր մեկերի օրը»` 11.11.11:

Հսկայական 3D նկարը, որն ընդգրկում է 1111 քառակուսի մետր տարածք, հայտնվել է Շանհայում, հենց ասֆալտի վրա, հաղորդում է  China Daily-ը:

Նկարն արդեն հասցրել են գրանցել Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենամեծ 3D նկարը. դրա չափերը են 50 մետրը 22,22-ի վրա:

CNN-ը հաղորդում է, որ պատկերում ներկայացված է Շանհայի առեւտրական կենտրոններից մեկի գովազդն է, որն էժան գնով սկսում է ապրանքներ վաճառել նոյեմբերի 11-ին` կապված անսովոր ամսաթվի հետ:

ԱՄՆ-ում հյուրանոցային ցանցերը սկսել են զեղչեր առաջարկել նրանց, ովքեր ցանկանում են այնտեղ անցկացնել նոյեմբերի 11-ին:

Հիշեցնենք, որ օկուլտիստների կանխագուշակմամբ` նոյեմբերի 11-ի ուրբաթ օրը խոշոր փոխակերպում է սպասվում, որը «մեր զարգացման փուլում գտնվող գլոբալ գիտակցության Էվոլյուցիոն փուլը կդառնա»: Այսօրվա օրը պետք է անցնի բարգավաճման եւ ներդաշնակության նշանի ներքո, քան որ դրանում գաղտնի կարեւոր ուղերձ է ամփոփված, մարդկությունը պետք է զգա «կենարար ճառագայթը»: