Ապրիլի 2-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +21+23։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +13+18,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +15+18,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +18+21,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +12+15, 

Լոռիում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +16+21,

Տավուշում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +19+23,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +12+14,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+5+8, ցերեկը՝ +17+21,

Արարատում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +22+25, 

Արմավիրում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +22+25, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +12+14,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +22+24,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +21+24,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +15+18։