Ադրբեջանը դեռ շարունակելու է իր առաջընթացը՝ կամավոր կհանձնես, թե կդիմադրես, դա կապ չունի ոչ ԵՄ դիտորդների հետ, ոչ Հայասատանի իշխանությունների հետ, կապ ունի իրենց նապատակներին հասնելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Թեւան Պողոսյանը:

«Ժամանակ առ ժամանակ գալիս են, քիչ-քիչ ասում են  հանձնի այն, ինչը միգուցե համաձայնվել են: Կարող է մի քանի տարի հետո լսենք, որ ամեն ինչը պայմանավորված էր , ոնց իմացանք, որ 2018 թվականին պայմանավորվել էին, որ հողերը պետք է տան եւ ձգձգում էին, նույնն էլ սա, միգուցե սա էլ պայմանավորված, գաղտնի մաս է եղել նոյեմբերի 9-ին:Չէ, որ ասում էին Տավուշի մասին առաջին տարբերակում եղել է, հետո հանվել է, միգուցե, էլի տենց մասեր են եղել, որոնք էլի հանվել են, որ փորձեն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մեզ մի քիչ այլ ներկայացնել:

Եթե դուք նայեք Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ամեն ստորակետի եւ կետի համար կռիվ տված իշխանությունը պարզապես չէր ասի, եկեք բոլոր կետերը խախտենք եւ միայն մեկ կետի համար կռիվ կտա: Իմ մոտ սկսել էկասկած առաջանալ, բա որ տենց հանգիստ տալիս էիք, Լաչինի միջանցքը, արցախահայության  ունեզրկաման եւ հայարենազրկման գործընթացին, մինչեւ այդ զորքերը կանգնում  են այնտեղ, որտեղ կանգնում են, բայց ինչ-որ ինքնանկամ, որոված հրամաններ են գալիս, բանավոր, գրավոր, անհասկանալի: Երեւի սա էլ պայմանավորվածություն է եղել, հիմա մեզ փորձում են ներկայացնել, որ ինչ-որ ճնշումներ են, վերջը այս պայմանավորվածությունները կատարվելու են»,-ասել է նա:

Քաղաքագետը նշում է, որ Ադրբեջանը նաեւ խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, զուգընթաց ճանապարհներ է կառուցում դեպի ՀՀ սահմաններ եւ Մեղրիի մոտ եւ Սիսիանին մոտ, նաեւ անընդհատ զինավաժությունն է կատարում, դա խոսում է մի բանի մասին. « Իսկ այն, որ Հայաստանում լրատվություն կա, որ հատուկջոկատայինները գնում են սահմանամերձ գյուղերում մարդկանց վախեցնում են, կամ մտնում են դպրոցներ, աշակերտներին ասում են, որ գնացեք, ձեր ծնողներին ասեք, որ այստեղից պետք է հեռանան, այդ ամեն ինչը ցույց է տալիս, որ ամեն ինչ պայմանավորված է, գործողները ամեն ինչ հանձնելու են, նրանք գալու են:

Պողոսյանը նշում է, որ չնայած այս բոլոր հանգամանքներին՝ Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը հայտարարություն է տարածում, որ Ադրբեջանը փորձում է խոչընդոտել ապրիլի 5-ի հանդիպմանը. «Դեսպանը ասում է՝ ուզում է հարձակվեն, ոչ թե եկեք մեր հողը պաշտպանեն, այլ հանդիպումն են ուզում փչացնեն: Ադրբեջանն իրեն ապահովված է, այսօրվա գործողներն իրենց համար ամենանախընտրելին են»:

Քաղաքագետը ընդհանրացնելով ասում է, որ թշնամու համար միեւնույն է՝ Հայաստանը կգնա Արեւմուտք, թե Ռուսաստան, ինքը իր ուզածին ամեն դեպքում հասնելու է: