«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն ապրիլի 5-ին ժամը 18-ին «Մարիոթ» հյուրանոցում կայանալիք համանուն կուսակցության հիմնադիր համագումարին ընդառաջ, տեսաուղերձով դիմել է  համաքաղաքացիներին:

«Ես դիմում եմ բոլոր նրանց, ում համար կարևոր է մեր երկրի ապագան, մեր գալիք սերունդների անվտանգությունն ու բարեկեցությունը, ակտիվ դերակատարում ունենալ մեր երկրի համար կարևորագույն այս գործընթացին»,- նշվում է տեսաուղերձում: