Համակարգիչներն առաջիկայում կարող են թանկանալ Թաիլանդում տեղի ունեցած ջրհեղեղների պատճառով, կարծում են International Data Corporation (IDC) ընկերության փորձագետները:

Թաիլանդում է արտադրվում համակարգչային մասերի զգալի մասը, եւ, նրանց գնահատականներով, անհատական համակրգիչների առաքումները կկրճատվի ավելի քան 20 տոկոսով:

Թաիլանդում էին արտադրվում կոշտ սկավառակների 40-45 տոկոսը: Նոյեմբերի սկզբին Թայլանդի արտադրական հնարավորությունների գրեթե կեսը դուրս է եկել շարքից, իսկ մյուսները աշխատում են խափանումներով: Ոլորտին հասցված վնասը հնարավոր է գնահատել միայն ջրի հետքաշումից հետո, բայց ակնհայտ է, որ կոշտ սկավառակների դեֆիցիտ է նկատվելու, ինչն էլ կհանգեցնի գնաճի:

2012թ. հունիսին գները կկարգավորվեն, իսկ երկրորդ կեսին կլինեն նորմային մոտ: Թայլանդում արտադրված կոշտ սկավառակներն են օգտագործում Acer, Samsung, Western Digital, Lenovo, Asustek եւ Segate ընկերությունները: