ԱՄՆ Միսսուրի նահանգի Ֆորթ-Վուդ քաղաքի ոստիկանության թանգարանում ցուցադրվում է այն զուգարանակոնքը, որից Իրաքում բանտարկված ժամանակ օգտվելիս է եղել Սադամ Հուսեյնը:

Չժանգոտող մետաղից զուգարանակոնքից բացի, թանգարանի այցելուներին կներկայացվի նաեւ Հուսեյնի խցի 225 կգ-անոց դուռը: Սադամ Հուսեյնի այս եւ այլ անձնական իրերն իրենց հետ ԱՄՆ են բերել ամերիկացի զինվորները, հաղորդում է ABC հեռուստաալիքը:

Թանգարանի մամուլի ծառայության ներկայացուցիչ Թիֆանի Վուդը հայտարարել է, որ թանգարանը զուգարանակոնքը չի ձեւակերպի որպես իր սեփականաություն:

Ոստիկանության թանգարան ամեն տարի այցելում է 100 հազար մարդ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: