Այս շաբաթ, նոյեմբերի 7-11 ժամանակահատվածում, արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը գնել են 62,1 մլն դոլար եւ վաճառել 72.4 մլն դոլար: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այդ նույն ժամանակահատվածում իրականացվել է մոտ 14 մլն դոլարի առք եւ վաճառք:
Նախորդ շաբաթների համեմատ բանկերը էապես նվազեցրել են ներբանկային շուկայում վաճառվող արտարժույթի ծավալները (այսպես` նախորդող շաբաթում վաճառվել էր մոտ 86 մլն դոլար), սակայն նվազել է նաեւ դոլարի գնման ծավալը: Որոշ աճ կա բորսայում իրականացվող գործարքների մասով:
Շաբաթական կտրվածքով առանձնապես մեծ փոփոխություններ չկան վարկային շուկայում: Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 28.1 մլրդ դրամ (համարժեք է մոտ 74 մլն դոլարին), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 45.8 մլն:




























