Բաքվում ձերբակալել են Ֆրանսիայի քաղաքացու, որը մտել է Բաքվի մետրոպոլիտենի դեպո եւ միտումնավոր վնասել գույքը՝ մի քանի վագոններ ներկելով։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ՆԳՆ-ին, 2024թ. մարտի 30-ի գիշերը Ավստրալական միության քաղաքացի Պ. Խան Պոլը, Նոր Զելանդիայի քաղաքացի Իսմայիլ դե Սենթ-Քվենթը եւ Ֆրանսիայի քաղաքացի Քլերկ Տեգո Հյուգոն միտումնավոր վնաս են պատճառել պետական գույքին՝ անօրինական ձեւով մտնելով դեպո, որը պատկանում է Բաքվի մետրոպոլիտենին։

Ֆրանսիայի քաղաքացի Քլերկ Տեգո Հյուգոն դատարանի որոշմամբ դատապարտվել է 3 ամսվա ազատազրկման, մյուսների նկատմամբ կիրառվել է կալանավորումը։

Այս տարվա հունվարին տեղեկացվել էր, որ Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռիանը, որը կասկածվում էր լրտեսական գործունեություն իրականացնելու մեջ Ադրբեջանի տարածքում, բռնվել էր դեկտեմբերի 4-ին եւ ձերբակալվել 4 ամսով։