Մենք ցավով փաստում ենք, որ Երեւանը ենթարկվել է արեւմուտքի ճնշմանը նաեւ այս հարցում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Երկրի տնտեսությունը հսկայական վնասներ կկրի։ Երկրի քաղաքացիները կբախվեն լուրջ անհարմարությունները, ՌԴ-ում աշխատող հայերի համար ավելի դժվար կլինի փող փոխանցել հայրենիք, քարտով վճարելու հնարավորություն չեն ունենա նաեւ զբոսաշրջիկները։ Անցած տարի, հիշեցնեմ, նրանց թիվը գերազանցել է միլիոն մարդը։ Կան նաեւ այլ օրինակներ, թե ինչպես դա կհարվածի Հայաստանի տնտեսությանը։ Ես վստահ եմ, որ, ցավոք, այդ քայլի վնասները շատ ավելին են, քան արեւմտյան ռեստրիկցիաների հիպոթետիկ վնասը»,- ասել է Զախարովան։