Ազգային ժողովի, նոյեմբերի 14-17-ի առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 111 հարց, միջազգային 18 պայմանագիր:

Այսօր` նոյեմբերի 11-ին, տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են չորրորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  եւ  նոյեմբերի 14-17-ի  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  որոշման նախագիծը: ԱԺ տասներորդ  նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 26 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 111 հարց, միջազգային 18 պայմանագիր:

Չորրորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  եւ  նոյեմբերի 14-17-ի    ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  նախագիծը կհաստատվեն նոյեմբերի 14-ի ԱԺ նիստում:

Հիշեցնենք, որ այս քառօրյայում հրաժարական է ներկայացնելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: