Ֆիլիպ Կոտլերի Մարկետինգի դպրոցում կպատրաստվեն նաեւ քաղաքական մարկետինգի մասնագետներ։ Այս մասին NEWS.am-ի հարցին պատասխանելով՝ ասաց Մարկետինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը՝ նշելով, որ Երեւանում բացվող դպրոցը նպատակ ունի դառնալու մարկետինգի ուսուցման տարածաշրջանային կենտրոն։
«Գաղտնիք չէ, որ Հայաստանում այսօր բոլոր ոլորտներում մարկետինգի լավ մասնագետների պակաս կա։ Առաջիկայում Հայաստանում կայանալու են խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ, եւ դպրոցը կպատրաստի նաեւ քաղաքական մարկետինգին տիրապետող կադրեր»,- նշեց Նավասարդյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-17 առաջին անգամ տարածաշրջանում`Հայաստան կայցելի ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի Ջոն Քելոգի մենեջմենթի բարձրագույն դպրոցի միջազգային մարքեթինգի պրոֆեսոր, մարկետինգի դասական ՖիլիպԿոտլերը: Այցի շրջանակում Երեւանում կբացվի նաեւ մարկետինգի դպրոց, որը միակը կլինի ողջ տարածաշրջանում։




























