Հայաստանը կարեւոր տարածաշրջանային երկիր է մարկետինգի զարգացման համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցին պատասխանելով՝ նշեց «Կոտլեր Իմփեքթ» ընկերության մենեջեր Ֆահիմ Կիպրիան՝ ընդգծելով, որ Ֆիլիպ Կոտլերը պատահական չի ընտրել Հայաստանը, որպես մարկետինգի զարգացման տարածաշրջանային կենտրոն։

«Ես պարզապես ներկայացնում էի պարոն Կոտլերին երկրների այն ցանկը, ուր նրան հրավիրում էին այցելել, եւ երբ նա լսեց Հայաստան անունն ասաց՝ անպայման կայցելեմ Հայաստան»,- ասաց Կիպրիան՝ ավելացնելով, որ Կոտլերը տարածաշրջանում ցանկանում է այցելել նաեւ Ուկրաինա, բայց այդ այցելությունը մասնավոր բնույթի է, քանի որ մարկետինգի դասականը ծնունդով Ուկրաինայից է։ Ըստ՝ Կիպրիայի՝ այցից առաջ Հայաստանի մասին տեղեկություններ ունեցել են, բայց իր այցի ընթացքում ավելի է բացահայել Հայաստանի ներուժը։

Նշենք, որ Ֆահիմ Կիպրիայի ասուլիսն ընթանում էր Արմենիա Մարիոթ հյուրանոցում, որի մյուս սրահում այդ նույն պահին հայաստանցի ուսանողների հետ հանդիպում էր անցկացնում «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր, միլիարդատեր Սթիվ Վոզնյակը։