Ֆուտբոլի մինչեւ 21 տարեկանների Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը կրեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Երեւանում կայացած խաղում Հայաստանի թիմը 0:2 հաշվով պարտվեց 3-րդ խմբի առաջատար Չեխիային:

Չեխերը 4 խաղից հետո վաստակել են 10 միավոր եւ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 5 խաղում 9 միավոր է վաստակել Չեռնոգորիայի թիմը: Հայաստանը 4 խաղում 7 միավորով 3-րդ տեղում է: